Կամերային նվագախումբը ներկայացրել է Շյոնբերգի «Պայծառակերպված գիշեր»-ը
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը, երկար դադարից հետո, երաժշտասերներին է ներկայացրել Առնոլդ Շյոնբերգի «Պայծառակերպված գիշեր» ստեղծագործությունը: Նոյեմբերի 26-ին ՀՊԿՆ-ը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, համերգով հանդես է եկել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: «Պայծառակերպված գիշեր» խորագրով երեկոյին հնչել են նաև Յ. Ս. Բախի Դաշնամուրի կոնցերտ ռե մինոր, Գ. Ֆ. Հենդելի Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես են եկել Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր) և Թերեզա Ոսկանյանը (երգեհոն): Հավելենք, որ Կամերային նվագախմբի հաջորդ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին: Նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչելու է Բրուքների «Ռեքվիեմ»-ը, համերգը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
