«Երբ չես ապրում ազգով ու հանուն ազգի». կաթողիկոսի ինչի՞ն է պետք թիկնազոր
![]() Մեկ ամիս առաջ Կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թիկնազոր տրամադրելու մասին նախագիծը, որի հեղինակը ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն էր: Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե կաթողիկոսի ինչին է պետք թիկնազոր, ումից է նա վախենում ու ումից է ուզում պաշտպանվել: «Երբ չես ապրում ազգով ու հանուն ազգի, ծագում է ազգից պաշտպանվելու անհրաժեշտություն»,- համոզմունք հայտնեց Սամվել Կարապետյանը: «Եկեղեցին դարից դար թշնամուն գոհացնելու համար իր ժողովրդին կեղեքող ստրկական ծառայությամբ ստի և խաբեության որջ է եղել: Նրա գոյությունն է՛լ առավել անտանելի, պարզապես անհամատեղելի է մեր օրերի կյանքի հետ: Սեփական ազգը գերեզմանող այդ պիղծ կառույցը վաղուց պիտի թաղած լինեինք, բայց 1991-ից ի վեր ժողովրդին իշխելու համար իբրև զենք նախապատվությունը խավարին տված մեր կեղծ երեսպաշտությամբ տառապող նախագահները մի լավ պարարտացրին այդ կառույցը՝ սնունդ առնելու համար նրանից: Այնպես որ, հիմա ունենք այն, ինչ ունենք»,- համոզմունք հայտնեց պատմաբանը: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
