Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իսկական ընկեր». Բելառուսի հանրային հեռուստաընկերությունն Ալիևի այցի մասին ռեպորտաժ է պատրաստել

1432
Երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ., 17:10
«Իսկական ընկեր». Բելառուսի հանրային հեռուստաընկերությունն Ալիևի այցի մասին ռեպորտաժ է պատրաստել

Բելառուսի հանրային հեռուստաընկերությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս կատարած այցի մասին ռեպորտաժ է պատրաստել: Հեռուստաալիքը կադրեր է հրապարակել Ադրբեջանի և Բելառուսի նախագահների, ինչպես նաև ադրբեջանցի և բելառուսցի նախարարների բանակցություններից:

Ռեպորտաժի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել, թե ինչպես է Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել և հրաժեշտ տվել Ալիևին: Հաղորդավարը նշում է, որ դրանք կադրեր են՝ «առանց մեկնաբանության»:

«Իսկական ընկեր, որի վրա կարելի է մշտապես հույս դնել. ահա այսպես է Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս արտահայտվել Իլհամ Ալիևի մասին»,- շարունակում է հաղորդավարը:

Տեսանյութը՝ ստորև:

«Իսկական ընկեր». Բելառուսի հանրային հեռուստաընկերությունն Ալիևի այցի մասին ռեպորտաժ է պատրաստել