Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կիևի արևմտյան հովանավորներին կոչ ենք անում սանձել Ուկրաինայի իշխանություններին». Լավրով

1356
Երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ., 15:55
«Կիևի արևմտյան հովանավորներին կոչ ենք անում սանձել Ուկրաինայի իշխանություններին». Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Կերչի նեղուցի միջադեպը Կիևի կողմից սադրանք է անվանել, փոխանցում է Интерфакс-ը:

Լավրովի խոսքով՝ Ուկրաինան խախտել է միջազգային իրավունքի նորմերն ու սպառնալիք ստեղծել նեղուցի շրջանում նավերի տեղաշարժի համար:

«Խախտում եղել է, ընդ որում, բավականին վտանգավոր եղանակներով՝ մանևրներ, որոնք կարող էին ստեղծել և ստեղծեցին սպառնալիք և ռիսկեր նավերի բնականոն տեղաշարժի համար»,- ասել է Լավրովը:

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ ղեկավարն արևմտյան երկրներին կոչ է արել սանձել Կիևին:

«Կիևի արևմտյան հովանավորներին խստորեն կոչ ենք անում սանձել Ուկրաինայի իշխանություններին, որոնք փորձում են ռազմական հիստերիայով քաղաքական միավորներ վաստակել՝ կապված Ուկրաինայում կայանալիք ընտրությունների կամ այլ իրադարձությունների հետ»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ին Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական 3 ռազմանավի վրա: Ուկրաինական կողմը նշում է, որ Ռուսաստանի ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել: Լարվածության ֆոնին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր արտակարգ նիստ կհրավիրի: