Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ո՛չ մի իրավիճակ չի կարող ստիպել ինձ, որ ընտրեմ ՀՀԿ սրիկաներին ու «ծռերին»». Լիզա Ճաղարյան

1448
Երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ., 15:20
«Ո՛չ մի իրավիճակ չի կարող ստիպել ինձ, որ ընտրեմ ՀՀԿ սրիկաներին ու «ծռերին»». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատահել է, որ ըստ քաղաքական իրավիճակի, ընտրել եմ քաղաքական ուժի կամ անհատի, որոնց այլ իրավիճակում չէի ընտրի։ Օրինակ՝ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին եմ ընտրել, չնայած երբեք չեմ երազել նման նախագահ ունենալ։ Բայց դե՝ դիմացը սեռժիկն էր, ուրիշ ելք չգտա։ Ինչ եմ ուզում ասել ԱԺ ընտրություններից առաջ՝ ինչ քաղաքական իրավիճակ ուզում է լինի, ո՛չ մի իրավիճակ չի կարող ստիպել ինձ, որ ընտրեմ ՀՀԿ սրիկաներին ու «ծռերին»։ Մնացածը հետո կերևա»։