Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Դուք խոսեք քյաբաբից, «Մերսեդես»-ի զապաս պագրիշկից, նաչնոյ կլուբից». Նիկոլ Փաշինյանը՝ նախկին իշխանավորներին

1497
Երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ., 14:10
«Դուք խոսեք քյաբաբից, «Մերսեդես»-ի զապաս պագրիշկից, նաչնոյ կլուբից». Նիկոլ Փաշինյանը՝ նախկին իշխանավորներին

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Մարալիկում ելույթի ժամանակ անդրադարձավ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին. «Էսօր ասում են՝ վայ, քաղաքական ուժեր կան, որ նախկինում իշխանություն են եղել, էդ մարդիկ Ղարաբաղի հարցով մտահոգված են, խոսում են հայանպաստ դիրքորոշման մասին: Լսեք՝ բոլոր նախկին իշխանավորներ, ով որ Ղարաբաղի հարցում խոսի հայանպաստ դիրքորոշման մասին, դուք խոսեք քյաբաբից, «Մերսեդես»-ի զապաս պագրիշկից, նաչնոյ կլուբից: Դուք ի՞նչ կապ ունեք հայանպաստության հետ: Էդ դուք չե՞ք, որ Ղարաբաղը ձեր նեղ շահերի համար դուրս եք թողել բանակցային սեղանից»: Նա շեշտեց, որ ԼՂ հարցում ժողովրդի ու կառավարության ցանկությունների միջև չկա որևէ տարբերություն: