Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ սև ու սպիտակ». մեկնարկել է ՀՀԿ քարոզարշավը (տեսանյութ)

2025
Երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ., 13:20
«Ինչո՞ւ սև ու սպիտակ». մեկնարկել է ՀՀԿ քարոզարշավը (տեսանյութ)

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության նախընտրական քարոզարշավը. Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը ասուլիս են հրավիրել: «Մենք ուզում ենք դիտորդի կարգավիճակում չլինել, մենք ամբողջությամբ գիտակցել ենք մեր քաղաքական ուղին, ունենք գիտելիք, փորձ, պատրաստակամություն, որ կարող ենք ծառայել երկրին»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է նախընտրական ծրագիրը սև ու սպիտակ երանգներով, Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Այս 6 ամիսներին ՀՀ-ին պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն, բայց անգամ այս իրականության մեջ կարող ենք ու պարտավոր ենք թելադրել սեփական օրակարգը: Ծրագրի ներքին երեսն այլ գույն է, այսինքն՝ ծրագիրը եռագույն է: Ձևակերպումն այսպես է՝ մեզ պարտադրված օրակարգ, մեր կողմից թելադրված օրակարգ, մեր պատրաստակամությունը՝ պաշտպանել ազգայինը»: