Կերչի նեղուցում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ է հրավիրում
![]() ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտակարգ նիստ կանցկացնի՝ կապված Կերչի նեղուցում իրավիճակի կտրուկ սրման հետ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, փոխանցում DW-ը: Նշվում է, որ նիստը կհրավիրվի Ռուսաստանի և Ուկրաինայի պահանջով: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկու խոսքով՝ Մոսկվան պնդել է արտակարգ նիստ հրավիրել՝ «Ազովի ծովում իրավիճակի վտանգավոր զարգացման ֆոնին»: Իր հերթին, ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն հստակեցրել է, որ ԱԽ արտակարգ նիստ է հրավիրվում «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ֆոնին»: Նշենք, որ կիրակի օրը Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական 3 ռազմանավի վրա: Ուկրաինական կողմը հայտարարում է, որ Ռուսաստանի ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել: Ռազմական դրություն մտցնելու մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Կիևում ռուսական դեսպանատան դիմաց բողոքի ակիցա է անցկացվել: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
