Մոտ 500 ներգաղթյալ փորձել է բռնի ուժով հատել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը (տեսանյութ)
![]() Ներգաղթյալների քարավանից մոտ 500 մարդ, ովքեր ժամանել են մեքսիկական Տիխուանա քաղաք, փորձել են բռնի ուժով հատել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը: Նրա խոսքով՝ անկարգություններին նախորդել է ներգաղթյալների խաղաղ ցույցը, ավելի ուշ հարյուրավոր մարդիկ առանձնացել են երթից և հասել սահմանային պատնեշին, նրանց թվում կանայք և երեխաներ են եղել: Ընդ որում, նշվում է, որ Մեքսիկայի ոստիկանությունը չի կարողացել դիմակայել ամբոխին: ԱՄՆ-ի մաքսային-սահմանային ծառայության ուղղությամբ իրեր են նետել, ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառվել:
|

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
