Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բուսաբանական այգու մոտ «Մերսեդես»-ը բախվել է վերամբարձ կռունկին. կան զոհեր

311
Երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ., 09:35
Բուսաբանական այգու մոտ «Մերսեդես»-ը բախվել է վերամբարձ կռունկին. կան զոհեր

Նոյեմբերի 26-ին, ժամը 03:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ.) բախվել է ճամփեզրին կայանած «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկին (վարորդը՝ Լ. Ա.): Գ. Հ-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան: