Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Քաղաքացին հայտնվել է գնացքի անիվների տակ ու տեղում մահացել

598
Կիրակի, 25 նոյեմբերի, 2018 թ., 23:05
Քաղաքացին հայտնվել է գնացքի անիվների տակ ու տեղում մահացել

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 62-ամյա Սամվել Ամիրջանյանը՝ 1620 ВЛ 10 – 1610 էլեկտրաքարշով բեռնատար գնացքը վարելու ընթացքում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գնացքի գծերի վրա նկատել է մի տղամարդու, ով նստած է եղել ռելսին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ս. Ամիրջանյանը երկար ժամանակ ձայնային ազդանշան է արձակել ու այդ ընթացքում էլ փորձել է արգելակել, սակայն նման հեռավորության վրա անհնար է եղել ժամանակին արգելակել: Քաղաքացին հայտնվել է գնացքի անիվների տակ և տեղում մահացել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: