Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Տարածում են՝ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես». Արսեն Թորոսյան

576
Կիրակի, 25 նոյեմբերի, 2018 թ., 12:25
«Տարածում են՝ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Տեղեկացնեմ, որ.

✅ Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։

✅ Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու և միայն 5-րդ օրը մահանալու հանգամանքը։

✅ Նման տեսահոլովակների տարածումն ունի ընդամենը մեկ նպատակ՝ տարածող էջի համար հանրաճանաչությունը և լայքեր ապահովելը։

✅ Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ»։