Ֆրանսիայում նռնակով զինված տղամարդը Մակրոնի հետ հանդիպում է պահանջել
5286
Շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ., 21:00
![]() Ֆրանիսայի արևմուտքում ձերբակալվել է նռնակով զինված տղամարդը, ով պահանջել է հանդիպում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել «դեղին ժիլետներով» զանգվածային ցույցի ժամանակ: 45-ամյա տղամարդը պահանջել է «դեղին ժիլետներով» ցուցարարներին ընդունել Ելիսեյան Պալատում: Ֆրանսիայի ոստիկանությունը նշում է, որ նռնակն իսկական է եղել: Նշենք, որ բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել Ֆրանսիայի ողջ տարածքով նախորդ կիրակիից. ցուցարարները բողոքում են բենզինի և դիզվառելիքի գների բարձրացման դեմ: Ցույցերը զանգվածային անկարգությունների են վերածվել: Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել է 35 ձերբակալվածի մասին: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 81 հազարի: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
