Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Որքան էլ մտահոգ լինենք, դրանք չեն արժեզրկելու Փաշինյանի արածը». Ստյոպա Սաֆարյան

1783
Շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ., 20:05
«Որքան էլ մտահոգ լինենք, դրանք չեն արժեզրկելու Փաշինյանի արածը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին հայացքից թվում է, թե ՀՀԿ կարգախոսը պրիմիտիվիզմ է, բայց այն «մտահոգություն» բառով փորձում է կասկածի սերմերը գցել ու «մենք-դուք» ջրբաժանը մտահոգություն ունենալ-չունենալով տանել։ Իհարկե, մտահոգություն բոլորը ունեն կամ կունենան։ Ամեն մեկը՝ յուրովի։ Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ մտահոգություններ կունենա։ Բայց ՀՀԿ-ն պետք է մի բան հստակ իմանա. որքան էլ մտահոգ լինենք, մտահոգություններ ունենանք, դրանք չեն արժեզրկելու ոչ հեղափոխությունը, ոչ Փաշինյանի արածը, գոնե իմ համար։ Այնպես որ՝ անկապ մտահոգվածներ մի փնտրեք»։