Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Առաջին անգամ ունենալու ենք ներգաղթ. կախարդական փայտիկը դա է». Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

1453
Շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ., 10:30
«Առաջին անգամ ունենալու ենք ներգաղթ. կախարդական փայտիկը դա է». Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

«Այսօրվա երթը յուրատեսակ ամփոփումն է մի քայլարշավի, որ սկսեցինք 2018-ի մարտի 31-ին՝ Գյումրիից, և որը պսակվեց ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխութամբ: Երկու օրից քաղաքական փուլն ամփոփվում է ու կարող ենք ասել, որ մեր շարժման հարթակը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»,- երթի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը:

«ՀՀԿ-ականներն ասում են՝ բա ո՞ւր է կախարդական փայտիկը. կախարդական փայտիկն այն է, որ 2018-ին 20 տարվա մեջ առաջին անգամ ունենալու ենք ոչ թե արտագաղթ, այլ ներգաղթ, ու այդպես շարունակ. հայ ժողովուրդը վերադառնալու է իր հայրենիք և ապրելու է ազատ, հզոր ու երջանիկ»,- շարունակեց վարչապետի պաշտոնակատարը: