Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

40-ամյա կինը պնդում է՝ Ճոյտի երեխաները ծեծել են իրեն ու իր երեխային

360
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 23:40
40-ամյա կինը պնդում է՝ Ճոյտի երեխաները ծեծել են իրեն ու իր երեխային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 22-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 40-ամյա Էռնա Գանջոյանը և հայտնել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» թաղամասի Պռոշյան փողոցի թիվ 17 հասցեում իր նկատմամբ բռնություն է կիրառվել և ինքը ծեծի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում Է. Գանջոյանը զանգահարել է իր նախկին ընկեր՝ «Զվարթնոց» թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Հակոբյանին և պահանջել է լուծել իր հետ կապված գումարային հարցերը, որից հետո Ա. Հակոբյանը իր ընտանիքի հասցեին հասցրել է սպանության սպառնալիքներ: Է. Գանջոյանը հայտնել է նաև, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում նշված հասցե ժամանած «Զվարթնոց» թաղամասի բնակիչներ, 21-ամյա Նելիի Հակոբյանը, 25-ամյա Արայիկ Հակոբյանը ծեծի են ենթարկել իրեն և իր 12-ամյա տղային: Արդեն ժամեր անց, ժամը 21:20-ի սահմաններում 55-ամյա Հակոբ Հակոբյանը զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ տան անդամներից տեղեկացել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը դիտավորությամբ կոտրել է հյուրասենյակի դաշնամուրի վրա դրված արձանիկները:

Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Ճոյտն» է, իսկ Ա. Ն. Հակոբյանները նրա երեխաներն են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: