Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ազգականի հոբելյանին 26-ամյա փեսան դանակահարել է 2 աներձագերին

408
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 21:45
Ազգականի հոբելյանին 26-ամյա փեսան դանակահարել է 2 աներձագերին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր կեսգիշերին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մայրաքաղաքում գործող 2 բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից վնասվածքներով, ինչպես նաև աչքի մասում վնասված վիճակով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ: Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են՝ Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչներ, եղբայրներ, 23-ամյա Սահակ Կիրակոսյանը և 26-ամյա Գոռ Կիրակոսյանը: Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ պարզել են, որ նրանց դանակահարել է Քանաքեр 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 26-ամյա Սմբատ Պողոսյանը, ով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն:

Կասկածյալը դանակահարվածների փեսան է, ով մասնակցելիս է եղել իրենց բարեկամի ծննդյան 50-ամյակին

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: