Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Նրա նկատմամբ վենդետա տեղի չի՞ ունենա». Նիկոլ Փաշինյան

1704
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 15:10
«Նրա նկատմամբ վենդետա տեղի չի՞ ունենա». Նիկոլ Փաշինյան

Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ահազանգում են, որ գեներալի կյանքը վտանգված է, 16 և ավելի հիվանդություն ունի, բայց կալանքը երկարաձգվել է: Լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանից հետաքրքրվեցին՝ նրա նկատմամբ վենդետա՞ է իրականացվում. «Բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մ. Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա: Էդ հարցերով դիմեք դատական ու քննչական մարմիններին: Ինչ վերաբերում է առողջությանը, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, թող դատարանը որոշի: Էս պահի դրությամբ իմ ձեռքի տակ չկա փաստ, որը վկայում է, որ առողջական վիճակն անհամատեղելի է կյանքի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: