Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱԱԾ-ի կողմից «Հայաստան» հիմնադրամին հանգանակությունը չի կատարվել բյուջեի հաշվին. պարզաբանում

281
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 13:25
ԱԱԾ-ի կողմից «Հայաստան» հիմնադրամին հանգանակությունը չի կատարվել բյուջեի հաշվին. պարզաբանում

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը պարզաբանում է. «Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից և դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը»: