Պակիստանում Չինաստանի դեսպանատան ուղղությամբ նռնակներ են նետել. կան զոհեր (տեսանյութ)
5188
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 10:55
![]() Անհայտ անձինք հարձակում են գործել Պակիստանում Չինաստանի դեսպանատան ուղղությամբ: Դեպքի հետևանքով զոհվել է 2 ոստիկան, ևս մեկը վիրավոր է: Daily Pakistan-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Կարաչի քաղաքում: Ականատեսները հայտնել են, որ պայթյուններ են որոտացել քաղաքում, որտեղ դիվանագիտական ներկայացուցչությունից բացի այլ գրասենյակներ կան: Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ մի խումբ հանցագործներ նռնակներ են նետել դեսպանատան ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ նրանցից 3-ը կամ 4-ը փորձել են ներխուժել դեսպանատուն և կրակ են բացել, երբ պահակները փորձել են կանգնեցնել նրանց: Պակիստանի ոստիկանությունը 3 ահաբեկչի է լիկվիդացրել: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Բելուջիստանի ազատագրական բանակ» անջատողական խմբավորումը: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
