Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Այդ մարդիկ մոռանում են, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ». Արման Մելիքյան

1621
Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 15:35
«Այդ մարդիկ մոռանում են, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական փորձագիտական շրջանակներից առաջարկներ են հնչեցվում արցախա-ադրբեջանական հակամարտությունն Ադրբեջանին տարածքներ հանձնելու և դրանցում ՀԱՊԿ խաղաղապահ զորքեր տեղակայելու միջոցով լուծելու վերաբերյալ: Նույն սկզբունքով նաև առաջարկվում է ՀԱՊԿ վերահսկողության տակ առնել արցախա-իրանյան սահմանը, որն այժմ արցախցի սահմանապահներն են պահպանում: Այդ մարդիկ մոռանում են, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ և անդամակցելու հնարավորություն չի ունենալու, քանի դեռ Հայաստանն այդ հարցում վետոյի իրավունքից օգտվելու հաստատակամությունը կունենա»: