Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նախևառաջ Երևանն ու Բաքուն պետք է պայմանավորվեն». Զախարովան՝ Ադրբեջանի առաջարկի մասին

1660
Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 15:05
«Նախևառաջ Երևանն ու Բաքուն պետք է պայմանավորվեն». Զախարովան՝ Ադրբեջանի առաջարկի մասին

Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն: Այս մասին մշտական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին «բոլորը բոլորին» սկզբունքով։

«Նախաձեռնությունը ողջունելի է, սակայն այն պետք է իրականացվի միայն բոլոր կողմերի համաձայնությամբ: Նախևառաջ, Երևանն ու Բաքուն պետք է պայմանավորվեն միմյանց հետ»,- ասել է Զախարովան:

Նա նաև աջակցություն է հայտնել Միլանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնելու գաղափարին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի «առաջարկին» ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: