Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վիլլի Վայներ և ընկերներ» նոր ծրագրի և ձայնասկավառակի շնորհանդեսը՝ Կամերային երաժշտության տանը

675
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 05:05
«Վիլլի Վայներ և ընկերներ» նոր ծրագրի և ձայնասկավառակի շնորհանդեսը՝ Կամերային երաժշտության տանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 25-ին, ժամը 19:00 կանցկացվի Երևանի պետական կամերայիներգչախմբի համերգը, որի ընթացքում տեղի կունենա կոմպոզիտոր Վիլլի Վայների երգչախմբային ստեղծագործությունների «ՎիլլիՎայներ և ընկերներ» (“Willy Weiner & Friends”) նոր ծրագրի և ձայնասկավառակի շնորհանդեսը։

Իրադարձության աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Իսրայելի պետության դեսպանությունը և «Մենորա»հրեական մշակութային կենտրոնը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ մաեստրո Վիլլի Վայները հայտնի կոմպոզիտորէ, ջութակահար, երգիչ և հասարակական գործիչ, բազում սիմֆոնիկ, ջազային, կամերային-գործիքային, դաշնամուրային ևերգչախմբային ստեղծագործությունների հեղինակ։ Նրա երաժշտությունն այսօր հնչում է հայտնի երաժիշտների կատարմամբաշխարհի բազմաթիվ երկրներում։ Նա հրեական դասական երաժշտական մշակույթի վառ ներկայացուցիչներից է, որընշանակալի ներդրում ունի դրա զարգացման և տարածման գործում։

Երևանյան հանդիսատեսը կընկղմվի այս հրաշալի կոմպոզիտորի հեղինակած հրեական երաժշտության կախարդականաշխարհը։ Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվելիք Վիլլի Վայների “Choral pieces” ալբոմը թողարկվել է Հայաստանում ՀՀմշակույթի նախարարության և ՀՀ-ում Իսրայելի պետության դեսպանության աջակցությամբ: Ալբոմը ընդգրկում է կոմպոզիտորի 13ստեղծագործություն Երևանի Պետական Կամերային Երգչախմբի կատարմամբ։ Վիլլի Վայների ստեղծագործություններիերգչախմբային փոխադրումները կատարվել են հայ երաժիշտների՝ կոմպոզիտորի գործընկերների կողմից։

Մաեստրո Հարություն Թոփիկյանի երգչախմբային կոլեկտիվի և հայտնի երաժիշտներ՝ Մարտին Վրադազարյանի, ԵրվանդԵրկանյանի, Աննա Ազիզյանի, Արա (Մուրզո) Թորոսյանի (ԱՄՆ), Վահագն Բաբլոյանի, Քրիստինա Ոսկանյանի, ԼիլիթԵդիգարյանի, Հովհաննես Համաբարձումյանի (Գերմանիա) համատեղ գործունեության, ինչպես նաև Վիլլի Վայների անմիջականմասնակցության արդյունքում ստեղծվեցին երգչախմբային պարտիտուրաներ, որոնք ընդգրկվել են “Choral pieces by Willy Weiner”նոտաների ժողովածուում։ Այս անզուգական ստեղծագործական համատեղ աշխատանքը դարձավ իսկական մշակութայինիրադարձություն։

Ընդլայնելով ավանդական երգչախմբային ժանրի սահմանները, կոլեկտիվը կիրառել է ստեղծագործական նորարարականգաղափարներ, և հրաշալի տիրապետելով երգեցողության բազմաոճ հնարքներին, մաեստրո Վայների տարբեր ժանրերիգործիքային երաժշտությունը կատարել է ակապելլա։

Ձայնասկավառակի գլխավոր պրոդյուսերը Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանն է, իսկծրագրի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը՝ Հայաստանում «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի փոխնախագահ՝Արմեն Արնաուտովը։