Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Դադարեցվել է «Սպազմալգոն» դեղի շրջանառությունը

682
Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ., 17:00
Դադարեցվել է «Սպազմալգոն» դեղի շրջանառությունը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ՝ 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում:
Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները: