«Այոʹ, շատ ամոթ է». Սոնա Շահգելդյան
![]() Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այոʹ, շատ ամոթ է ու գիտեք՝ ինչն ա ցավալի, որ էսքան անում են ու աշխատում են իրենց հողում, բայց չեն գնահատվում, իսկ ովքեր, որ դրսից գալիս են, որ էնտեղ տեղ չեն տալիս, փորձում են իբր էստեղ կայանալ ու լավ էլ գնահատվում են: Միշտ էլ էդպես ա եղել. միջակությունն ա տիրում կամ ծանոթ, էդքան բան: Արվեստը մեկ-մեկ թող տարբերեն մնացած անկապ բաներից, անարժեք: Գոնե պահեն, գնահատեն, փայփայեն ինչ ունեն, հակառակն են անում դրա համար էլ մարդիկ թողնում են վիրավորված գնում են: Աստված կդատի վերևից»: Նշենք, որ, ըստ լուրերի, Մշակույթի նախարարությունը մերժել է բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանի հարազատների՝ վերջինի հրաժեշտն Օպերայում կազմակերպելու խնդրանքը: Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանը նոյեմբերի 6-ին՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում վթարի էր ենթարկվել: Ինչպես տեղեկացրել էինք, օրեր անց նա մահացել էր՝ գիտակցության չգալով: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
