Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ապրիլյան պատերազմի մասնակիցներն իրենց պաշտպանների հետ ճանապարհ են փակել

479
Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ., 16:25
Ապրիլյան պատերազմի մասնակիցներն իրենց պաշտպանների հետ ճանապարհ են փակել

Ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցներ իրենց շահերը պաշտպանող անձանց հետ այսօր բողոքի ցույց են իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որպեսզի իրենց ընդունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրանք ցանկանում են, որ զինգրքույկում նշվի պատերազմի մասնակից լինելու փաստը, ինչի շնորհիվ կարող են կրթական տարբեր արտնություններ և բուժում ստանալ:

Լուսնկարները՝ Shantnews.am-ի:

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո բազմաթիվ զինվորներ ահազանգում էին, որ իրենց զինգրքույկներում չեն նշվում քառօրյա պատերազմին մասնակցելու փաստը:
Շատերն էլ բողոքում էին, որ մարտական գործողություններին իրենց մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված են, կա՛մ փոփոխված:
Նշենք, որ այս խնդրին MAMUL.am-ը բազմիցս անդրադարձել է իր նախորդ հրապարակումներում։