Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց արտաքին քաղաքական հերթական սխալը». Արտակ Զաքարյան

409
Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ., 15:05
«Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց արտաքին քաղաքական հերթական սխալը». Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց արտաքին քաղաքական հերթական սխալը: Խոսելով Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացիներին փոխանակելու մասին, նա ասաց, որ չի կարելի նրանց դիմաց ազատ արձակել երկու ռամիլ սաֆարովի: Խոսքը 2014թ. Արցախում վնասազերծված ադրբեջանցի երկու դիվերսանտների մասին է, որոնցից մեկին Արցախի Հանրապետության դատարանը դապարտել է ցմահ, մյուսին՝ 22 տարվա բանտարգելության:

Փաշինյանը ճիշտ կաներ, եթե ասեր, որ այդ դապարտյալներին ներում շնորհելու կամ Ադրբեջանում պահող հայ գերիների հետ նրանց փոխանակման հարցը Հայաստանի իշխանությունների իրավասությունից դուրս է, Բաքուն պետք է փորձի համաձայնության գալ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ: Դրա փոխարեն Փաշինյանն իր վրա վերցրեց ադրբեջանցի դիվերսանտների հետագա ճակատագրի տնօրինման պատասխանատվությունը և առիթ տվեց, որպեսզի Ադրբեջանը միջազգային հարթակներում շարունակի պնդել, որ իր քաղաքացիները «Հայաստանի պատանդն են»: Հերթական վրիպումն էր»: