Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել

446
Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ., 13:20
Բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել

2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանք վերաբերում են բժշկական հաստատություններում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացումների, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման, պաշտոնեական կեղծիքների կատարման առերևույթ հանցավոր արարքներին: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 314-րդ, 325-րդ հոդվածներով քննվող քրեական գործերից 12-ի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նոյեմբերի 1-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 20 անձի: Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 551.464.501 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ վերականգնվել է 15.113.644 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու ուղղությամբ: