Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կարծում եմ` նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել». Ոսկան Սարգսյան

299
Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ., 10:10
«Կարծում եմ` նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Ադրբեջանի հետ սահմանագծում ավելի հանգիստ է, կրակոցները քիչ են: Սակայն բերդավանցի Կարեն Ղազարյանը հենց այդ շրջանում՝ 2018թ. հուլիսի 15-ին է հայտնվել Ադրբեջանի տարածքում: Կարծում եմ, որ նա չի գնացել, նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել և տարել Ադրբեջան: Նախորդ տարիներին շատ եմ գրել սահմանի հսկողությունն ուժեղացնելու, այն տեսաձայնային, ջերմային, գիշերային տեսանելիության և այլ հսկող սարքերով համալրելու անհրաժեշտության մասին, սակայն իշխանությունները գերադասում էին փողերն այլ նպատակներով ծախսել: Ադրբեջանի հետ սահմանը պետք է դարձնել երկաթե վարագույր, այլապես ադրբեջանական նոր դիվերսիաներ,նոր գերիներ կլինեն»: