Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սուրենավանցի Դուշմանը՝ ՀՀԿ ցուցակում. թեժ պայքար է սպասվում. «Հրապարակ»

303
Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ., 09:35
Սուրենավանցի Դուշմանը՝ ՀՀԿ ցուցակում. թեժ պայքար է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում է ընդգրկված նաև Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը՝ Դուշմանը, որն աչքի ընկավ ապրիլյան հեղափոխության օրերին: Նա մի քանի կուսակից համայնքապետերի հետ փորձում էր կասեցնել շարժման մասնակիցների երթը դեպի Երևան, որը գլխավորում էր Արարատի գործող մարզպետ, այն ժամանակ Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը:

Կարապետյանը ջերմ հարաբերություններ ունի «Ավշարի» Գրիգորյանների հետ: Սպասվում է, որ այս գյուղում թեժ պայքար է ընթանալու, քանի որ Կարապետյանի գլխավոր մրցակիցը՝ «ՔՊ» ռեյտինգային թեկնածու Հովիկ Աղազարյանը, նույնպես ծնունդով սուրենավանցի է»:

Մանրամասները՝ թերթի համարում: