Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Արդյո՞ք մարդիկ վերադարձնում են հենց այնքան, որքան թալանել են, թե թալանում են շատ, վերադարձնում քիչ». Ստյոպա Սաֆարյան

263
Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ., 00:05
«Արդյո՞ք մարդիկ վերադարձնում են հենց այնքան, որքան թալանել են, թե թալանում են շատ, վերադարձնում քիչ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արադարացիորեն զարմանում ու տարակուսում է, թե ինչու տևական քննարկման առարկա չի դառնում մարտի մեկի ապացույցների կեղծումը կամ Գրիգոր Լուսավորիչ հիվանադանոցի չարաշահումների բացահայտումը, իսկ այ տրանսպորտի նախարարի լեզվական վրիպումը փետրվարի 31-ի կամ առողջապահության նախարարի անձնականը դառնում է մեդիափոթորիկի առարկա: Իհարկե, անհերքելի է, որ մեդիադաշտում ազդեցություն ունեցողները կարող են դիսկուրսներ պարտադրել; Բայց չմոռանանք նաև, որ տակավին հեղափոխական վիճակում գտնվող մեր երկրում այնպես չէ, որ մեդիան եղանակ է թելադրում: Պատճառն այլ տեղում է. մարդիկ արդեն հոգնել են բռնել-բաց թողնելու օպերացիաներից, պատկան մարմինների վրիպումներից և այդ գործերով շոշափելի արդյունքների բացակայությունից: Թեկուզև վերցնենք այս կառավարության ամենահաջողված ոլորտը՝ կոռուպցիայի դեմ պայքարն ու թալանածի վերադարձը: Հրապարակվում է, թե այսքան միլիոն վերադարձվել է պետությանը: Բայց չի հայտարարվում՝ որքան է թալանել ու որքանն է վերադարձրել: Արդյոք մարդիկ վերադարձնում են հենց այնքան, որքան թալանել են, թե թալանում են շատ, վերադարձնում քիչ ու դրանով ազատվում: Նույնը մարտի մեկի գործով: Օբյեկտիվորեն մեզ հասկանալի է, որ իշխանությունը չի ցանկանում թելադրել դատական իշխանությանը: Բայց միևնույնն է, այն անկախ չի աշխատում, անում է այն, ինչ ուզում է, էլ չասած բռնել-բացթողնելու արդեն իսկ հանրությանը հոգնեցրած սերիալը: Հետևաբար պատճառներն այլ տեղ պետք է փնտրել, լուծումները՝ նույնպես»: