Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նա այդ հարցերի պատասխանը կստանա». Ալեն Սիմոնյան

467
Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 17:15
«Նա այդ հարցերի պատասխանը կստանա». Ալեն Սիմոնյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթացա Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը և կարող եմ ասել հետևյալը՝
ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել և նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային և կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը, առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը: Նաև մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակից երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, և ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա:

Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե՞ ժողովրդավարական մոտեցում կգնահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է»: