Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ո՞նց, Միքայել Մինասյանի ընտանիքի հետ կապված որևէ մեկը կարա տենց բան անի՞». Նիկոլ Փաշինյան

480
Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 13:05
«Ո՞նց, Միքայել Մինասյանի ընտանիքի հետ կապված որևէ մեկը կարա տենց բան անի՞». Նիկոլ Փաշինյան

«Կառավարությունն առանցքային կադրային փոփոխություններ պատաստվո՞ւմ է անել. դա կլինի ընտրություններից հետո, թե՞ ոչ»,- դիմելով վարչապետի պաշտոնակատարին՝ հարցրել են լրագրողները: «Կառավարության կառուցվածքն է շատ փոխվելու: Այսօր ունենք 17 նախարար, ընտրություններից հետո 17 նախարար չենք ունենալու»,- ասել է Ն. Փաշինյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում որոշ նախարարների վերաբերյալ համացանցում ծավալվող տարաբնույթ քննարկումներին ու քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ասում են՝ տրանսպորտի նախարարն ասեց՝ փետրվարի 31, պատկերացնո՞ւմ եք՝ վայ, բան, այսինքն՝ որևէ մեկը կանխավարկած ունի, որ տրանսպորտի նախարարը չգիտի, որ փետրվարը 31 չունի՞: Ասում են՝ կրթության նախարարը սխալներով ստատուս է գրել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ում մասին եք խոսում, գիտությունների թեկնածուի վերաբերյալ ֆեյք ստատուսներ եք տարածո՞ւմ ու խոսո՞ւմ: Կամ Արսեն Թորոսյանը, ինչո՞ւ է նրա նկատմամբ արշավ սկսել, որովհետև համարձակվել է ոտնձության անի նախորդ կառավարության սրբության սրբոցի նկատմամբ: Ո՞նց, Միքայել Մինասյանի ընտանիքի հետ կապված որևէ մեկը կարա այդպիսի բան անի՞»,- նշել է Փաշինյանը: