Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ ԿԲ-ն հրապարակավ պետք է պարզաբանումներ տա». Արման Մելիքյան

245
Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 12:20
«ՀՀ ԿԲ-ն հրապարակավ պետք է պարզաբանումներ տա». Արման Մելիքյան

«Հայաստանի Կենտրոնական բանկը և մասնավոր բանկերի ներկայացուցիչները պետք է հրապարակավ պարզաբանեն իրանահայերի ու, առհասարակ, իրանական ծագում ունեցող գումարների արգելափակման կամ սառեցման վերաբերյալ լուրերը: Եթե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա բացատրություններ պետք է տրվեն, թե որ միջազգային իրավասու ատյանի կարգադրությամբ ու ՀՀ ազգային իրավական որ ակտերի հիման վրա են դիմել այդ քայլին»,- ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Արցախի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Ա. Մելիքյանը նշեց, որ նման բողոքներ ստացվել են մասնավոր անձանց կողմից և ներքին կարգով: «Լուրն այն մասին է, որ իրանական Մելաթբանկի հաշիվները սառեցվել են ՀՀ ԿԲ-ի հրահանգով, ինչի համար հրապարակավ պարզաբանումներ պետք է տրվեն»,- ասաց նա: