Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պուտինը՝ Էրդողանի «խիզախության» և «Թուրքական հոսք»-ի մասին

1403
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 17:50
Պուտինը՝ Էրդողանի «խիզախության» և «Թուրքական հոսք»-ի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին շնորհակալություն է հայտնել «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման իրականացման հարցում «խիզախության և քաղաքական կամքի» համար:

Այս մասին Պուտինն ասել է Ստամբուլում գազամուղի ծովային հատվածի կառուցման ավարտին նվիրված արարողության ժամանակ, փոխանցում է РБК-ն:

Պուտինի խոսքով՝ «առանց այդ որակների՝ աճող մրցակցության պայմաններում անհնար կլիներ նման ծրագրի իրականացումը»:

Էրդողանն, իր հերթին, գազամուղի ծրագիրը պատմական է անվանել:

Նշենք, որ «Թուրքական հոսք»-ը կազմված է 2 ճյուղից. յուրաքանչյուրի հզորությունը կազմում է տարեկան 15,75 միլիարդ խորանարդ մետր գազ: Առաջին ճյուղով այն անցնում է Թուրքիայի սպառողներին, մյուսով՝ Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներին:

Գազամուղի գործարկումը նախատեսված է մինչև 2019թ. վերջ: