«Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ». Արմեն Աշոտյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը: Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում՝ իր մի շարք հանդիպումների ընթացքում: Սա բացարձակ անթույլատրելի է: Կամ իր «վարչապետական» այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կամ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնական դիքրի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվի: Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը: Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիքրը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ոʹչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոʹչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից: Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36