«Ախթամար» սառցե շոուի պրեմիերային հաշված օրեր են մնացել
![]() Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան: Սիրո մասին լեգենդ-ներկայացմանը հանդես կգան գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական, աշխարհի չեմպիոններ և միջազգային մրցույթների դափնեկիրներ: «Ախթամար» սառույցի շոուի հեդլայներն է Իրինա Սլուցկայան: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Անսահման սիրո մասին ողբերգական պատմությունը կներկայացվի մարմնի, շարժման ու երաժշտության լեզվով: Գաղափարի հեղինակը, պրոդյուսերը պատրաստել է հանդիսատեսի համար դիտարժան ներկայացում՝ վառ համարների և կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկու երաժշտության համադրությամբ: Նախագծի պատրաստման աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի: Ընդհանուր առմամբ ներկայացման վրա աշխատել է 200-ից ավելի պրոֆեսիոնալ մասնագետ: Կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան է, Արտաշես արքային կմարմնավորի Արթուր Դմիտրիևը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշևան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
