Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Հատ-հատ բռնելու եմ». Նիկոլ Փաշինյան

503
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 14:30
«Հատ-հատ բռնելու եմ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է աշխատանքը քաջալերելու և խրախուսելու համար: «Ուրիշի ողորմության կարիքն ունեցողի հոգեբանությունը չպետք է լինի. Հայաստանը պետք է լինի հնարավորությունների երկիր»: Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակել է՝ երկրում իրավիճակ է փոխվել, բայց որոշ մարդիկ դա դեռ չեն գիտակցում. «Վերջերս Սևանում էր, չէ՞, որ հարկայինի աշխատողը ձերբակալվեց: Ես էդ կարգի մարդկանց հատ-հատ բռնելու եմ: Եթե մի պաշտոնյա կփորձի կաշառք վերցնել՝ խիստ կպատժվի. ներում-բեկում չկա: Էն մարդիկ, ովքեր ժողովրդի վստահած ծառայությունն օգտագործում են ընդդեմ ժողովրդի, հատ-հատ բռնելու եմ»: