Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կարող են փոխվել իշխանությունները, բայց իշխանական տրամաբանությունը չի փոխվում». Վարդան Հարությունյան

871
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 16:25
«Կարող են փոխվել իշխանությունները, բայց իշխանական տրամաբանությունը չի փոխվում». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԵԿ-ի շրջանառության մեջ դրած գաղափարը, ըստ որի պետք է տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդրվի, նոր չէ։ Շատ վաղուց է այս գաղափարը պտտվում իշխանական միջավայրում։ Ցանկացած գնով պետբյուջեն լցնելու հրամայականից է սա գալիս։ Այս տրամաբանությունից է ծնվել «օդի փողը»՝ 10 000 դրամը, որ ինքնաթիռի տոմս գնելիս յուրաքանչյուրս վճարում ենք։ Ցնդաբանության սահմանը հատած այս հարկը 1990-ականների վերջերից է գալիս։ Բոլորը գիտեն, որ սա անթույլատրելի գռեհկություն է, բայց ոչ մի նոր եկած իշխանություն այն չի վերացրել։ Հենց «օդի փողի» ներդրման ժամանակներից էլ տրանսֆերտները հարկելու գաղափարը ծնվել է։ Ժամանակ առ ժամանակ այդ մասին խոսվել է, բայց շոշափլի քայլեր չեն արվել։ Հիմա, ինչպես տեսնում ենք, փորձում են ներդնել։ Սա ապացույցն է այն բանի, որ մեզանում կարող են փոխվել առանձին իշխանավորներ, կարող են ամբողջական իշխանություններ փոխվել, անգամ՝ հեղափոխություն լինել, բայց իշխանական տրամաբանությունը չի փոխվում։ Նույն իշխանական սենյակներն ու միջանցքներն են, նույն խնդիրները և, ցավոք, նույն լուծումները։ Իսկ դեռ երեկ թվում էր, որ խնդիրների ու սենյակների նույնության պարագայում լուծումներն այլևս այլ են լինելու։ Հուսանք, որ, իրոք, այսուհետ այլ են լինելու լուծումները և այս գռեհիկ գաղափարը, որպես հներից մնացած ժառանգություն դեն է նետվելու»։