Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մինսկում մեկնարկել են Ալիևի և Լուկաշենկոյի բանակցությունները

1206
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 13:10
Մինսկում մեկնարկել են Ալիևի և Լուկաշենկոյի բանակցությունները

Մինսկում, Անկախության պալատում ընթանում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, հաղորդում է Белта-ն:

Նշվում է, որ պաշտոնական բանակցությունները կանցկացվեն «տետ-ա-տետ» և ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Հանդիպման արդյունքներով մի շարք միջազգային փաստաթղթեր կստորագրվեն:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները մանրամասն կքննարկեն Բելառուսի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, կարծիքներ կփոխանակեն միջազգային կարևոր խնդիրների շուրջ, ինչպես նաև ուշադրություն կհատկացնեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը: