«Ներելը քաջերի շնորհն է». այսօր Ինդիրա Գանդիի ծննդյան օրն է
![]() Այսօր հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի երրորդ վարչապետ Ինդիրա Գանդիի ծննդյան օրն է: Շվեյցարիայում և Օքսֆորդում կրթություն ստացած Ինդիրա Գանդին, հոր մահվանից հետո՝ 1964-ին, ընտրվում է խորհդարանի ստորին պալատի պատգամավոր, ապա աշխատում է Լալ Բախադուրա Շաստրիի գլխավորած կառավարությունում։ Ինդիրա Գանդին սպնվում է 1984-ի հոկտեմբերի 31-ին՝ անձնական թիկնապահների կողմից: Իր մահից մեկ օր առաջ՝ 1984 թվականի հոկտեմբերի 30-ին, Ինդիրա Գանդին այցելում է Օրիսա, որտեղ վերջին անգամ ելույթ է ունենում Օրիսայի քարտուղարության առջև: Այդ ելույթում նա ասում է. «Ես այսօր ողջ եմ, բայց վաղը կարող եմ այստեղ չլինել: Ես պարտավոր եմ ծառայել իմ երկրին մինչև իմ վերջին շունչը: Երբ մահանամ, կարող եմ ասել, որ իմ արյան ամեն մի կաթիլը կբուժի և կհզորացնի Հնդկաստանը»: Նրա մահը ողբերգություն էր Հնդկաստանի համար, քանի որ նա համարվում էր «Հնդկաստանի մայրը»: «Պապս մի առիթով ինձ ասել է, որ մարդիկ բաժանվում են 2 խմբի՝ նրանք, ովքեր աշխատում են, և նրանք, ովքեր իրենց են վերագրում մյուսների աշխատանքը։ Նա ինձ խորհուրդ տվեց հայտնվել առաջին խմբում, քանի որ մրցակցությունն այնտեղ ավելի քիչ է»,- ասել է Ինդիրա Գանդին: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26




