Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բոլորը մրցակից են». Արտակ Զեյնալյան

253
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 11:45
«Բոլորը մրցակից են». Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է «Մենք» դաշինքի կազմում, լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով դեկտեմբերի 9-ի ընտրություններից ակնկալիքների և 5%-ի շեմը հաղթահարելու մասին, ասել է. «Ընտրությունները պետք է անցկացնենք այնպես, որ դրանք լինեն Հայաստանի պատմության մեջ լավագույնը: Սա ամենակարևորն է և յուրաքանչյուրս պատասխաատվություն ունենք անցկացնելու այդպիսի ընտրություն, որ որևէ կասկած չհարուցի դրա արդյունքը: Մեր կուսակցությունը և ցանկացած այլ կուսակցություն, մեկը մյուսից տարբերվող դաշինք, դրանք բոլորը մրցակիցներ են. այս ընտրահամակարգը նույնիսկ կուսակցությունների ներսում, դաշինքների ներսում, բոլորին դարձրել է մրցակիցներ... Այս պահի դրությամբ իմ արձակուրդ վերցնելու հարցն է քննարկվում՝ համադրության մեջ դնելով այն աշխատանքի ծավալի հետ, որն անհրաժեշտ է իրականացնել»: