Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«2004-ից թողել եմ ծխելը, ընդ որում օրը 3 տուփ ծխում էի». ՀՀ վարչապետի պաշտոնակատար

879
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 11:25
«2004-ից թողել եմ ծխելը, ընդ որում օրը 3 տուփ ծխում էի». ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Գեղարքունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ դեռևս չլուծված աղբահանության խնդրին՝ այս համատեքստում առանձնացնելով այն, որ յուրաքանչյուրը պետք է սկսի իր տարածքը չաղտոտելուց: «Ամեն անգամ մարզ գնալիս՝ պատուհանից նայում եմ. ամենուր աղբ է, մեր սրբազան հայրենիքն աղբի մեջ կորած է: Էսօր նայում եմ ու մեծ քանակությամբ աղբ եմ տեսնում: Եթե քաղաքացին ինքն իր միջավայրը մաքուր չպահի, երկրում լուրջ բաներ չեն փոխվի: ՀՀ-ում ծխողների 95 տոկոսը ծխախոտը գցում է գետնին: Որպես հին ծխող հայտարարում եմ՝ 2004-ից թողել եմ ծխելը, ընդ որում օրը 3 տուփ ծխում էի: Չեմ ասի՝ ես ծխելու ժամանակ չեմ գցել ծխախոտը, բայց մի իքս պահի հասկացել եմ, որ սխալ է... Թափված աղբն անարգանք է մեր նկատմամբ: Ես լուրջ զբաղվելու են նրանցով, ում պարտականությունն է այդ աղբը հավաքել: Նրանք մեզ ուզում էին սովորցնել ապրել քաղաքական աղբի մեջ, մաքրեցինք, հիմա պետք է ֆիզիկական, մտավոր, բարոյական աղբը մաքրենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: