Շղթայական վթար Բագրատունյաց պողոտայում. տուժածների մեջ 1 տարեկան երեխա կա
Նոյեմբերի 19-ին, ժամը 00:54-ի «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Ա. Պ., 1969 թ.), «Volkswagen Passat» (վարորդը՝ Ա. Ս., 1990 թ.), «Mercedes E» (վարորդը՝ Թ. Հ., 1976 թ.) և ճամփեզրին կայանած «Ford Transit» մակնիշերի (վարորդը՝ Ա. Խ., 1933 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Պ.-ն և ուղևոր Կ. Պ.-ն (1999 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, մյուս ուղևորները՝ Կ. Պ.-ն (1999 թ.) և Գ. Պ.-ն (2017 թ.) հոսպիտալացվել են «Սրբ.Աստվածամայր ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ն և ուղևոր Ս. Ղ.-ն (1983 թ.) հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ս. Ղ.-ինը՝ միջին ծանրության: Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսնաքազրկել ավտոմեքենաները: Ժամը 01:02-ից մինչև 01:53-ը փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00