Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բելառուսն ու Ղազախստանը բացահայտեցին իրենց իրական դեմքը». Նարինե Դիլբարյան

462
Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ., 11:35
«Բելառուսն ու Ղազախստանը բացահայտեցին իրենց իրական դեմքը». Նարինե Դիլբարյան

Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն Հայաստանի համար բազմաթիվ հարցականներ ու մարտահրավերներ առաջադրող կառույցներ են եղել ի սկզբանե՝ հռչակագրերով գործընկերային, բայց իրական քաղաքականությամբ՝ մշտապես խնդրահարույց: ՀԱՊԿ արդեն նախկին ղեկավար Յու.Խաչատուրովի հետկանչից հետո իրադարձությունները զարգացան սրընթաց, Փաշինյանի զանգն էլ Պուտինին պատճառ դարձավ, որպեսզի Բելառուսն ու Ղազախստանը՝ ի դեմս իրենց նախագահների՝ Լուկաշենկոյի և Նազարբաևի, արդեն բացահայտեն իրենց իրական դեմքն ու նպատակները մեր հավաքական պաշտպանությանը կոչված այս կառույցներում: Ադրբեջանամետ սույն ՀԱՊԿ-ականները Փաշինյանին, այսինքն՝ Հայաստանին արդեն անթաքույց վերագրում են փողոցային ժողովրդավարություն, որն իբրև քաղաքականության մեջ անկիրառելի է, բայց հարց է ծագում՝ Ադրբեջանի շահերն առաջ տանելու նենգ մարտավարությունը փողոցային ընկերությո՞ւն է, թե՞ դավադիր քաղաքականություն դաշնակիցների հանդեպ: Կարծում եմ՝ լավ է, որ Լուկաշենկոն ու Նազարբաևը բարձրաձայնեցին իրենց հեռահար ադրբեջանապաշտպան և հակահայ նպատակները, Փաշինյանը զուր է դժգոհում, անկեղծության պահն է, նրանց ևս ուղիղ, հրապարակային զանգահարելու ժամանակը, և Հայաստանն էլ, ի վերջո, պիտի հասկանա, թե ում հետ է անտառ գնում, և արջն ինչ է ասում մեր ականջին.....Խորհրդարանական արտահերթ ընտրությունների այս թոհուբոհում կարևորը աշխարհաքաղաքական ճիշտ դիրքորոշում դրսևորելու ունակությունն է: Սպասենք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների քայլերին: Ընտրարշավը պայծառ հեքիաթներ հյուսելու ժամանակ չէ, այլ արտաքին քաղաքական ուղեգիծ, կամք ցուցաբերելու պատասխանատվություն»: