Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել
580
Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ., 11:00
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 02:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոլվացման կետ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշենի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակա օժանդակ կառույցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, մարվել՝ 03:19-ին: Ամբողջությամբ այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և էլեկտրական վահանակը՝ մալուխներով: Ժամը 08:05-ին Գյումրու ԲԿ-ի հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ ժամը 04:30-ի սահմաններում վերը նշված հասցեից տարբեր աստիճանի այրվածքներով իրենց է դիմել Հ. Ս.-ն (ծնված 1974 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30