Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային
1656
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 16:35
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանի փարիզյան այցի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաևան: «Այդ կապակցությամբ Ադրբեջանը կոնկրետ և խիստ հայտարարություն է արել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, «նման քայլով խրախուսում է օկուպացիոն ռեժիմը»: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36