«Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումները երբեք չեն ավարտվել». Վարդան Տողանյան
Հայաստանն աշխատում է 2017թ. ստորագրված պաշտպանական վարկի շրջանակում ռուսական սպառազինությունների մատակարարումների հարցի շուրջ և դրանց ծավալի աճի հույս ունի: Այս մասին այսօր, РИА Новости-ի հաղորդմամբ, Նովոսիբիրսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: «Այդ բանակցությունները երբեք չեն ավարտվել: Դա մշտական գործընթաց է: Աշխատում ենք ձեռնարկությունների, համապատասխան պաշտպանական գերատեսչությունների հետ»,- ասել է Տողանյանը: Դեսպանը չի նշել կոնկրետ զինատեսակները, որոնք նախատեսված են վարկի շրջանակում: «Խոսքը տարբեր տեսակի սպառազինությունների մասին է: Ծավալները դեռևս նույնն են, սակայն հույս ունենք, որ դրանք հետագայում կաճեն»,- նշել է դեսպանը: Նշենք, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ 100 միլիոն դոլարի ռուսական վարկի շրջանակում Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին պայմանագրերը կնքվել են։ |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00