Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Լարսը փակ է. ռուսական կողմում տրանսպորտային միջոցների մեծ հերթ է

521
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 13:30
Լարսը փակ է. ռուսական կողմում տրանսպորտային միջոցների մեծ հերթ է

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը ձնահոսքերի հնարավոր վտանգն է։ Փակ է նաև Վերին Լարսի անցակետը։

Ռուսական կողմում կա տրանսպորտային միջոցների մեծ հերթ։

Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալության փորձագետների խումբը այժմ գտնվում է Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում և տեղում իրականացնում է ձնահոսքի մոնիտորինգ: