Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Սասնա ծռեր»-ն ավտոերթով մեկնել են Արցախ

379
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 11:40
«Սասնա ծռեր»-ն ավտոերթով մեկնել են Արցախ

««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր կազմակերպել է մեծ ավտոերթ դեպի Արցախ՝ մասնակցելու Արցախում ստեղծվելիք «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին:
Ժիրայր Սեֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի և «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության մյուս անդամների հետ միասին ավտոերթի մասնակիցները համագումարին ներկա լինելուց բացի հանդիպումներ կունենան արցախցիների հետ... Մենք՝ Սասնա ծռերս, հարյուրավոր ավտոմեքենաների երթով մեկնում ենք Արցախ՝ մաքրելու նաև 2015թ-ից մնացած Բերձորյան խարանը, որը մեր պետության նորօրյա պատմության ամենամեծ ամոթներից է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել «Սասնա Ծռեր» կուսակցությունը: